Իտալիայի կառավարությունը նոյեմբերի 21-ը հռչակել է համազգային սգո օր՝ ի հիշատակ Սարդինիայում ջրհեղեղի զոհերի: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Որոշման մասին հայտարարվել է հանրապետության նախարարների խորհրդի նիստի ընթացքում, որը հինգշաբթի սկսվել է մեկ րոպե լռությամբ:
Իտալիայի քաղաքացիական պաշտպանության բաժնի տվյալներով՝ հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 18 մարդ, առանց կացարանի է մնացել շուրջ 750-ը: Մի շարք շրջաններում անջատվել է էլեկտրականությունը, խափանվել է տրանսպորտային և երկաթուղային հաղորդակցությունը:
Հռոմում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն Իտալիայի քաղաքացիական պաշտպանության բաժինը շարունակում է հետևել Տիբր գետի ջրի մակարդակին: Փրկարարների տվյալներով՝ առաջիկա օրերին սպասվում են նոր հորդառատ անձրևներ և ուժեղ քամի, այդ թվում՝ Իտալիայի կենտրոնական շրջաններում և Հռոմում: Ուրբաթ Սարդինիայում հնարավոր են տեղումներ ձյան տեսքով:









































