Իրանական միջուկային խնդրին վերաբերող համաձայնագիրը հնարավոր է, եթե միայն այն Իրանին թողնի ուրանի հարստացման իրավունքը: Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արակչիի հայտարարությանը:
Նրա խոսքով՝ Իրանը չի քննարկի ուրանի հարստացումից հրաժարվելու հնարավորությունը, սակայն «ծավալները, մակարդակներն ու տեղանքները քննարկելի են»:
Միջազգային միջնորդների «վեցյակի» և Թեհրանի ներկայացուցիչների միջև բանակցությունների հերթական ռաունդը սկսվել է չորեքշաբթի՝ Ժնևում: Նոյեմբերի 7-9-ը կայացած նախորդ բանակցությունների ռաունդին կողմերը չէին կարողացել «պատմական» անվանվող համաձայնագիրը ստորագրել: Բանակցային գործընթացի մասնակիցները, սակայն, առաջընթաց էին գրանցել և ընդգծել, որ հնարավոր է պայմանավորվածություններ ձեռք բերել:












































