Երեկ Porsche AG, Subaru-Fuji Industries Ltd և Ford Motor Company ընկերությունների ավտոմոբիլային նորույթները բացել են Լոս Անջելեսի Միջազգային ավտոսրահը (LA Auto Show 2013): Առաջին 2 օրերին ավտոսրահը աշխատելու է միայն մամուլի համար:
Լայն հանրությունը ավտոսրահի նորույթներին կծանոթանա արդեն նոյեմբերի 22-ին՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Ավտոսրահին կմասնակցեն ավտոարտադրողներ աշխարհի ավելի քան 50 երկրից: Ավտոսրահի շրջանակում կցուցադրվեն մեքենաներ, որոնք մոտակա ժամանակներս վաճառքի կհանվեն, կներկայացվեն նաև կոնցեպտուալ նախագծեր:
Ցուցադրության առաջին օրվա կենտրոնում Porsche Macan կրոսվերն է, որը եվրոպական շուկայում կհայտնվի արդեն 2014թ. գարնանը:
Ներկայացվել են նաև նոր սերնդի Subaru Legacy Concept-ն ու մարզական Jaguar F-Type կուպեն: