«Իշխանական համակարգը կոռումպացված է»: 168.am-ի փոխանցմամբ այս մասին այսօր ասուլիսին հայտարարեց «Հակակոռուպցիոն» հ/կ նախագահ Գառնիկ Մարգարյանը:
«Երկու ամիս առաջ գրում եմ նախկին գլխավոր դատախազի ոչ օրինական որոշումների կապակցությամբ: Հիմնավոր, իրավաբանական փաստաթղթերով, թալանի չափերով ներկայացնում էի և այդ փաստաթուղթը գնում է Ռազմական ոստիկանություն և այլն, ու գալիս է բացասական պատասխան, որ ժակետն անց է: Ես գրում են նախագահին, որ գլխավոր դատախազը սխալ որոշում է կայացրել, որովհետև այդ հոդվածներով ժամկետի խնդիր չկա: Էդ աշխատակազմը վաղուց պետք էր ցրել, որովհետև, խախտել են օրենքը: Գիտե՞ք՝ ի՞նչ է պատասխանում, որ դա նախագահի կոմպետենցիայի մեջ չէ: Մի՞գուցե Ալիևի կոմպետենցիայի մեջ է մտնում, հա՞: Բա գլխավոր դատախազին ինքն է առաջադրում, ինքն է նշանակում, էլ ո՞ւմ հարցնենք»,- որպես օրինակ մատնանշել է Մարգարյանը:
Անդրադառնալով երկրում հեղափոխություն իրականացնելու մասին պահանջին, նա հիշեցրեց, թե ժամանակին առաջնորդները դավաճանել են, ապա հավելեց, թե ինքը թավշյա հեղափոխության կողմնակից է. «Ժողովուրդը պետք է պահանջի և չպետք է առաջնորդները դավաճանեն, լքեն: Ես գիտե՞ք՝ քանի նման բան եմ տեսել… Երբ 2003թ. փետրվարին Բաղրամյան պողոտայում 100.000 ժողովուրդ էր հավաքվել, վճռական էր ու որոշվել էր, որ Մարգարյանը պետք է մտնի Քոչարյանի մոտ ու թուղթ ու գրիչ դնի սեղանին՝ հրաժարական պահանջի, որոշ լիդերներ դավաճանել են, այդ թվում՝ Արտաշես Գեղամյանը:
Մանրամասները՝ 168.am-ում











































