Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է ջանքեր գործադրել «Լիվերպուլ»-ի և Ուրուգվայի հավաքականի 26-ամյա հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերը ձեռք բերելու համար: Այդ մասին հայտնում է Marca-ն:
«Լիվերպուլ»-ը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը 47 մլն եվրոյով: Սակայն մադրիդցիները չեն շտապում ընդունել այդ առաջարկը: «Արքայական ակումբ»-ի ղեկավարները վերջնական որոշում կկայացնեն մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի բացումը:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Սուարեսը 6 հանդիպում է անցկացրել, 8 գոլ հեղինակել և գոլային 2 փոխանցում կատարել:








































