Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան մեկնաբանել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի վնասվածքների հետ կապված շրջանառվող լուրերը:
Կարծիք կա, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի հաճախ ստացվող վնասվածքները կապված են այն փաստի հետ, որ Պեպ Գվարդիոլան լքել է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
«Մեսսիի վնասվածքները ոչ մի կապ չունեն Գվարդիոլայի` «Բարսելոնա»-ից հեռանալու հետ: Իմ կարծիքով` Լեոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա ապցուցել է դա վերջին տարիներին ցուցադրած իր խաղով: Տպավորություն է ստեղծվում, որ «Ոսկե գնդակ»-ի հարցը խնդիր է «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի միջև: Ոչինչ չեմ հասկանում»,- ասել է Սուբիսարետան:








































