Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Պուտինը մշտական կապի մեջ է և՛ Քոչարյանի, և՛ Տեր-Պետրոսյանի հետ. Կարախանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Սմբատ Կարախանյանը:

– Պարոն Կարախանյան, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում տեղեկացրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի սկզբին պաշտոնական այցով կժամանի ՀՀ։  Ի՞նչ մեսիջ է սա հայաստանյան իշխանության և ընդդիմության համար: Այս այցը չի՞ լեգիտիմացնում  արդյոք ՀՀ իշխանություններին՝ սեպտեմբերի 3-ի որոշումից հետո, երբ մինչ այդ խոսակցություններ էին շրջանառվում, թե ՌԴ-ն չի ների ՀՀ-ին և  Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանություններին Եվրոպայի հետ սկսած բանակցությունների համար:

– Անհրաժեշտ է հստակ ֆիքսել, որ ՌԴ-ն Հայաստանում իշխանափոխություն չի իրականացնում,  ՌԴ-ն կարող է աջակցել ՀՀ ժողովրդին, բնակչության մեծամասնությանն իր ձգտումներում՝ ձևավորելու  Հայաստանում լեգիտիմ իշխանություն: ՌԴ-ն կարող է աջակցել ՀՀ բնակչությանը  բնական ճանապարհով քաղաքական պայքարում, որը կարող է հանգեցնել իշխանափոխության, մի խոսքով՝ կարող է աջակցել լեգիտիմ իշխանության  ձևավորմանը: Պուտինը, ՌԴ-ն կնքում են համաձայնագրեր, մտնում են տարբեր միջպետական հարաբերությունների մեջ: Պուտինը և ՌԴ-ն Հայաստանին համարում են դաշնակից երկիր, և իրենք  ՀՀ-ին չեն ասոցացնում ոչ լեգիտիմ ռեժիմի հետ: Այստեղ լեգիտիմացնելու հարց չկա: Հայաստանի հետ կան անվտանգության, ռազմական տարբեր խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն: Մասնավորապես, ՌԴ-ի միջոցով և աջակցությամբ պետք է ամրապնդվի ՀՀ-ի և Ղազախստանի  հակաօդային պաշտպանության ցանցը: Հարցը ՀՀ պետության և ոչ թե ոչ լեգիտիմ իշխանությունների մասին է:

Չէ՞ որ Պուտինը  հանդիպելու է ՀՀ նախագահի՝ Սերժ Սարգսյանի հետ, ով մի շարք ռուսամետ գործիչների  պնդմամբ՝  ՌԴ-ի կողմից ընկալվում է որպես ոչ լեգիտիմ նախագահ:

– Այստեղ պետք չէ խառնել Հայաստան պետությունն ու անհատականացված իշխանությունը: ՌԴ-ն վերջին տարիներին աշխատում է Հայաստան պետության հետ: ՌԴ-ն  դրանով ցույց է տալիս, որ Հայաստանում ցանկանում է տեսնել ուժեղ ազգային պետականություն, ՌԴ դիրքորոշումը հստակ է: Այո, իշխանությունները ոչ լեգիտիմ են,   բայց դրա պատճառով ՌԴ-ն չպետք է Հայաստանից երես թեքի: ՌԴ-ն Հայաստանը դիտարկում է որպես ռազմավարական  դաշնակից, ու բոլոր քայլերը գնում են այդ ուղղությամբ:

Փաստորեն, ՌԴ-ն  ունի  ՀՀ-ի հետ կապված  որոշակի ցանկություններ, բայց ինչպե՞ս է աջակցում ՀՀ-ում լեգիտիմ իշխանություն ձևավորելու գործընթացում  այն ուժերին, որոնց հետ Հայաստանում ավանդաբար աշխատել է:

– ՌԴ-ն, ինչպես ցանկացած դաշնակից երկիր, ցանկանում է, որ երկրում լինի լեգիտիմ իշխանություն՝ ընտրված ժողովրդի կողմից:  Բայց ՌԴ-ին ներքաշել ՀՀ քաղաքական պայքարի մեջ՝ սխալ է, Ռուսաստանն ինքն այդ պայքարի մեջ չի մտնում, պարզապես ցանկանում է, որ  ՀՀ-ում լեգիտիմ իշխանություններ լինեն,  և դա տեղի ունենա  բնականոն ճանապարհով: Ուստի այստեղ այլ տեսակի հարցեր չեն կարող լինել:

Այսինքն՝  Դուք պնդում եք, որ այն կուսակցությունները, որոնք հայտնի էին իրենց ռուսամետ դիրքորոշմամբ և ՌԴ-ի հետ կապերով,  չե՞ն ստանում ՌԴ-ի աջակցությունը իրենց քաղաքական պայքարի ճանապարհին:

– Այդ քաղաքական ուժերը հայամետ են, նրանք չեն ապավինում ՌԴ-ին, որպեսզի ՌԴ-ն իրենց օգնի իշխանափոխության հարցում: ՌԴ-ն գնում է  երկխոսության, և կարող եմ պարզ ասել, թե ում հետ է երկխոսում. ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի: Այս իրավիճակում տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ են առաջանում, ակտիվանում են, ետ են գնում, առաջ գալիս. ռեալ քաղաքական կյանքում այսօրվա դրությամբ սա է՝  լավ է, թե վատ: ՌԴ-ն պետք է աշխատի այս երկրի  և  այս քաղաքական ուժերի հետ: Քաղաքական պայքարի միջոցով պետք է կատարվի իշխանության վերափոխում և իշխանական արատավոր համակարգի վերացում, որովհետև բոլոր երկրներն էլ լավ հասկանում են, որ ներքին, սոցիալական, քաղաքական, տնտեսական հարցերում ոչ մի լավ բանի հնարավոր չէ հասնել:

– Իսկ վերափոխումն ինչպե՞ս եք պատկերացնում: Այդ քաղաքական ուժերը, որոնց անունները Դուք նշեցիք,  ի զորո՞ւ են այս պայմաններում որևէ բան փոխել, այսինքն՝  ունե՞ն  դրսի աջակցությունը:

– Դրսի աջակցությունը շատ նուրբ խնդիր է: Եթե այդ ուժերը խնդրեին այդ աջակցությունը, նրանք կստանային, բայց հարցն այն է, որ  ինչքան էլ այդ ուժերին քննադատենք, նրանք   պահեցին իրենց հայամետ քաղաքականությունը՝ մեկը ավելի շատ, մյուսը՝ ավելի քիչ: Եթե  այդ ուժերը գային այստեղ և ասեին՝ եկեք մեզ վերցրեք ու կատարեք իշխանափոխություն, տիրեք և այլն, այդ դեպքում ինչ-որ արդյունքների կարող էին հասնել, բայց ի պատիվ իրենց՝ այնպես ստացվեց, որ այդ քաղաքական դեմքերը պահեցին իրենց, իսկ ՌԴ-ն դրան չէր գնա՝ հարգելով այդ ուժերին: Ու այսօրվա դրությամբ ՀՀ իշխանությունները վախենում են երկու բանից՝ դրսի ուժերից և սոցիալական բունտից:

Միգուցե այդ ուժերը պահպանեցին իրենց դեմքը, ինչպես նշեցիք, բայց սեպտեմբերի 3-ի որոշումից հետո  ընդդիմադիր և այլընտրանքային քաղաքական ուժերը կարծես այլևս անելիք չունեն, չունեն լեգիտիմ իշխանություն ձևավորելու ճանապարհային քարտեզ և աջակցություն:

– Այդ ուժերը ձգտում են, բայց պետք է հաշվի առնել, որ դիմացը քրեաօլիգարխիկ համակարգ է, զինված ուժային  կառույց, որը ստանձնել է իշխանության ղեկը: Նրանք զինված առճակատումից խուսափեցին, բայց իշխանությունները հասկանում են, որ այդ ուժերի կողմից երկարատև քաղաքական պայքարը բերելու է հաջողության: Ու այսօրվա դրությամբ արդեն խառնել ՌԴ-ին այս ամենի մեջ՝ ճիշտ չէ: Ռուսաստանը չի ուզում խառնվել՝ եթե ցանկանար, կխառնվեր: ՌԴ-ն չի ցանկանում մտնել Հայաստան ու իշխանություն փոխել: ՌԴ-ն ունի իր ցանկությունները պարզապես, որը պետք է իրականացնի ՀՀ ժողովուրդը:

Պարոն Կարախանյան, Պուտինի այցին ընդառաջ՝ տարբեր  տեղեկություններ են շրջանառվում, այդ թվում այն,  որ նախատեսվում են  հանդիպումներ, մասնավորապես՝ շրջանառվում են Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի անունները, սակայն հնչեցին նաև կասկածներ, որ սպառնալիքը չեզոքացնելու նպատակով իշխանությանը հաջողվել է արգելափակել այդ հանդիպումները: Որքանո՞վ են հիմնավոր այս տեղեկությունները:

– Սերժ Սարգսյանն այս  հարցերում ոչինչ չի կարող անել: Այստեղ արգելափակելու խնդիր չկա:  Ընդհանրապես Սերժ Սարգսյանը նման հանդիպումները չի կարող արգելափակել: Եթե խոսում ենք այդ հարաբերությունների մասին, ապա բոլոր երեքի հետ էլ, մասնավորապես՝ Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի հետ՝ ոչ ուղղակիորեն, Պուտինը   երկխոսություն, քննարկումներ և վերլուծություններ անցկացնում է: Դա հաստատ կարող եմ ասել: Կարիք չկա, որ հեռուստաէկրանի առջև իրար ձեռք սեղմեն և ասեն. «բարև Ձեզ»:  Դրա անհրաժեշտությունն ամենևին  չկա: Պուտինը ոչ ուղղակի ավելի շատ քննարկումներ  անցկացնում է նրանց հետ, քան  Սերժ Սարգսյանի: Այստեղ խնդիր չկա:  Պուտինը ցուցամոլության և ճղճիմ քայլերի կողմնակից չէ: Ռեալ քաղաքականությունը տարվում է  շատ ավելի լուրջ և հանգիստ տեղերում, ոչ ճղճիմ և ցուցադրական: Խնդիր չեմ տեսնում, կարող է Պուտինը գալ և շատ հանգիստ Քոչարյանի հետ հանդիպել, բայց նման խնդիր չկա: Պուտինը, եթե ինչ-որ բան է ուզում ասել Քոչարյանին կամ  Տեր-Պետրոսյանին, նա դա անում է: Դա խնդիր չէ, ու ցուցադրական հանդիպումներով չէ, որ դա պետք է անի:

– Ձեր կարծիքով՝ այսօր ասելիք կա՞:

– Ասելիքները միշտ ասվում են և անընդհատ: Բոլոր կողմերը փոխանակվում են  տեսակետներով: Ասելիքը տեղ հասցնելու համար անհրաժեշտ չեն տեսախցիկների առաջ ձեռքսեղմումները: ՌԴ իշխանությունը ցուցադրական մեթոդներով չի աշխատում:  

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում