«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ երեկ վճռաբեկ դատարանը մերժել է ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայցն ընդդեմ ՍԴՀԿ ատենապետ Գևորգ Պերկուպերկյանի, որով նա պահանջում էր չեղյալ համարել ՍԴՀԿ 8-րդ համագումարի արձանագրությունը:
Ըստ այդ արձանագրության, կուսակցության ատենապետ է ընտրվել Գևորգ Պերկուպերկյանը: Հիշեցնենք, որ կուսակցությունը պառակտվեց՝ մի մասն անցավ Սեդրակ Աճեմյանի հովանու տակ, իսկ Լյուդմիլա Սարգսյանն իր թիմակիցներով մնաց Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ: Սեդրակ Աճեմյանն էլ կուսակցության ատենապետի պաշտոնը վստահեց Գևորգ Պերկուպերկյանին:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:







































