30-ամյա մոդել Միրանդա Քերը, ով ներկա պահին ամուսնալուծվում է ամուսնուց՝ դերասան Օռլանդո Բլումից, շարունակում է ակտիվ կյանք վարել ու ընկերների հետ զվարճանալ: Մոդելը վստահ է, որ ամուսնալուծությունը տխրելու պատճառ չէ: Օրերս պապարացիները Քերին նկատել են հայտնի սրտակեր Լեոնարդո Դի Կապրիոյի ընկերակցությամբ:
Միրանդան ու Լեոն իրենց ընկերների հետ ճաշել են Լաս Վեգասի Sushisamba ռեստորանում և քննարկել, թե ինչպես են նախորդ երեկոյան զվարճացել Մեղքերի քաղաքում:
Այդ ընթացքում Օռլանդո Բլումը նույնպես տանը նստած չի եղել: Նա ներկա է գտնվել Artios Awards արարողությանը: Նրա հետ երեկույթին մասնակցել է նաև «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման դերասանուհի Քոնդոլ Ռաշադը:
Ի դեպ, Քերի ու Բլումի ամուսնալուծության հայտարարությունից հետո, բոլոր տաբլոիդները մեղադրում էին Քերին բազմաթիվ դավաճանությունների մեջ, քանի դեռ պապարացիները չէին լուսանկարել Բլումին 27-ամյա Ռաշադի հետ համբուրվելիս:








































