Greenpeace International-ի նոր գործադիր տնօրեն Կումի Նայդուի խոսքերով` տվյալ պահին կազմակերպությունն աշխատում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար բողոքի մշակմամբ: Նա հավելել է, որ որոշումը կախված է առաջիկա օրերին իրադարձությունների ընթացքից: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Հարցին, թե ինչիպիսին են դատական լսումների կանխատեսումները բնապահպանների վերաբերյալ, ՌԴ նախագահի մամլո ծառայության ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ «Կրեմլը դժվար թե կարողանա կանխատեսումներով հանդես գալ»:
Նա նաև հավելել է, որ Անվտանգության խորհրդի՝ բնապահպանական խնդիրներին նվիրված նիստի ժամանակ, որը չորեքշաբթի օրը վարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ձերբակալված ակտիվիստների գործը չի քննարկվել: