Երգչուհի Լեդի Գագան հայտարարել է, որ իր համար բարդ էր իր սիրուն գտնելը, սակայն դերասան Թեյլոր Քինին, ում հետ նա հանդիպում է մեկ տարուց ավելի, կատարյալ տղամարդ է:
Չնայած նրանց բաժանվելու վերաբերյալ բամբասանքներին` զույգը երջանիկ է:
27-ամյա երգչուհին հայտարարել է. «Տղամարդկանց մեծամասնությունը վախենում էր իմ երկրպագուների հսկայական բանակից և ինձ շրջապատող աղմուկից: Հետևել այնպիսի կնոջ հաջողությանը, ինչպիսին ես եմ, ամենևին էլ հեշտ չէ: Առհասարակ, նա ինձ հետ երկար ճանապարհ է անցել` ալկոհոլ, թմրանյութեր… ուղղակի խենթություն: Այդ պատճառով էլ ես նրան գնահատում եմ»:
Գագան նաև դեմ չէ սեքսուալ փորձերին: «Ես կցանկանայի ունենալ սիրավեպ` երեքով: Դա հետաքրքիր կլիներ: Բայց միայն կարճ փորձի տեսանկյունից: Ես կողմ եմ մենամուսնական հարաբերություններին: Ես այն կանանցից չեմ, ովքեր քնում են բոլորի հետ անխտիր: Ես և Թեյլորը հոգ ենք տանում միմյանց մասին և լավ ժամանակ անցկացնում»,- երգչուհու խոսքերն է մեջբերում Spletnik.ru-ն:










































