Բրյուսելում ԵՄ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ մասնակիցները հավանության են արժանացրել «եվրոպական սերնդի» համար առաջիկա 10 տարում անօդաչուներ ստեղծելու հայեցակարգը:
«Անօդաչուների սեփականատերերի ակումբ» մտնելու ցանկություն են հայտնել ինչպես Ֆրանսիան և Գերմանիան, այնպես էլ Հունաստանը, Իտալիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Իսպանիան: Այս մասին հաղորդում է Press TV-ն:
«Եթե Եվրոպան նախատեսում է ապագայում պահպանել իր մարտավարական պաշտպանությունը և անկախությունը, ԵՄ երկրները պետք է միավորեն ջանքերը` առաջնային ավիացիոն տեխնիկա մշակելու համար»,- ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Նա հավելել է նաև, որ ապագա նախագիծը մշակելու համար արդեն հատուկ փորձագիտական հանձնաժողով է ստեղծվել:







































