Մոսկվայում կընթանա Կասպից ծովի իրավաբանական կարգավիճակի նախապատրաստման աշխատանքային խմբի նիստը:
Մոսկվայում նոյեմբերի 21-22-ը կկայանա Կասպից ծովի իրավաբանական կարգավիճակի կոնվենցիայի մշակման հատուկ աշխատանքային խմբի հերթական՝ 34-րդ նիստը՝ մերձկասպյան երկրների արտգործնախարարների տեղակալների մակարդակով:
Այդ մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայությանը: