Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակներում «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ 2013թ. նոյեմբերի 22-ին Երևանի Կոնգրես հյուրանոցում կազմակերպում է աշխատանքային տոնավաճառ:
Տոնավաճառին մասնակցելու և իրենց մոտ առկա թափուր աշխատատեղերն են ներկայացնելու հետևյալ կազմակերպությունները.
Ameria Bank
American University of Armenia
ARDSHININVESTBANK
ARMACAD
ArmEconomBank
ArmenTel
BB Media
Best Western Congress Hotel
Converse Bank
FINCA
Global Consult
ICLT
IRAVABAN.NET
Legal Alliance Law Firm
Orange Armenia
ProCredit Bank
UCOM
World Vision, Armenia
ZIGZAG
Կազմակերպությունների կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերի ցանկին կարող եք ծանոթանալ
Նախքան տոնավաճառ այցելելը խնդրում ենք կարդալ մասնակցության համար անհրաժեշտ հետևյալ 15 խորհուրդները:
Տոնավաճառը բաղկացած է լինելու երկու մասից։ Ժամը 13:30 Կոնգրես հյուրանոցի մեծ դահլիճում կսկսվի համաժողով։
Ժամը 16.30 Կոնգրես հյուրանոցի մեծ դահլիճում կսկսվի բուն տոնավաճառը, որտեղ բոլոր ներկայացված ընկերությունները կներկայանան առանձին սեղաններով։
Տոնավաճառի մուտքն ազատ է և բաց բոլորի համար։
Եթե փնտրում եք աշխատանք, ապա այս տոնավաճառը հիանալի հնարավորություն է այն գտնելու համար։ Բաց մի թողեք աշխատանք գտնելու այս բացառիկ հնարավորությունը։










































