ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման որոշել է աջակցել ամուսնուն՝ նրա նախաձեռնած առողջապահական բարեփոխման մասին օրենքի հարցում: Նյու Յորքի Sheraton հյուրանոցում դեմոկրատների համար դրամահավաքի ակցիայի ժամանակ Միշել Օբաման երկար ելույթ է ունեցել ի պաշտպանություն նախագծի, որը դարձել է Օբամայի նախընտրական արշավի հիմնական խոստումներից մեկը: Նա հատուկ նշել է, որ յուրաքանչյուր մարդ պետք է ապահովագրություն ունենա՝ հայտնում է Washington Examiner-ը:
«Մենք գիտակցում ենք մեկ պարզ սկզբունք՝ ամեն ինչ Աստծո կամքով է»,- ասել է նա ՝ընդգծելով, որ յուրաքանչյուր ակնթարթում ցանկացածի մոտ կարող է սոսկալի ախտորոշում արվի, յուրաքանչյուր պահի ցանկացածը կարող է տուժել սոսկալի վթարի հետևանքով, կորցնել աշխատանքը և այլն:
Նրա խոսքով՝ այդ դեպքում բոլորն ակնկալում են իրենց ընտանիքի աջակցությունը, սակայն նույնիսկ ընտանիքները ոչ միշտ կարող են օգնության հասնել: Նա նշել է, որ եթե մարդու հետ դժբախտություն է պատահում, դա չպետք է դառնա ճակատագրական, մարդ չպետք է մնա առանց տանիքի, առանց բուժօգնության: «Միայն ոչ այստեղ, ոչ ԱՄՆ-ում, ոչ աշխարհի ամենամեծ երկրում: Դա մեր կանոնների մեջ չի մտնում»,- ընդգծել է առաջին տիկինը:











































