Tuesday, 14 05 2024
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է

ԲՀԿ-ի համար մոտեցել է «անկեղծության պահը»

Այն, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը պետք է մտահոգեր Հայ ազգային կոնգրեսի և Սերժ Սարգսյանի հնարավոր երկխոսությունը, միանգամայն տրամաբանական ու սպասելի էր: Ու բանն այստեղ միայն այն չէ, որ ԲՀԿ-ն կապվում է Ռոբերտ Քոչարյանի հետ, ով արդեն իսկ իր մտահոգությունը դրսևորել է ներքաղաքական երկխոսություն կոչված գործընթացի հանդեպ: Թերևս սխալ է Բարգավաճ Հայաստանը դիտարկել միայն քոչարյանական հունի ներքո: Իրականում Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ունի այսպես ասած «ինքնավար» քաղաքական շահը, որն իհարկե գուցե սկզբնավորվել է Ռոբերտ Քոչարյանի շահից, և այժմ էլ գուցե զգալիորեն ներդաշնակ, համահունչ կամ կապակցված է այդ շահին, բայց ինքն արդեն, ըստ էության, Գագիկ Ծառուկյանի քաղաքական շահը բավական կոնկրետ է և «ինքնավար»:

Ծառուկյանն անցած երեք-չորս տարիների ընթացքում բավական մեծ ներգրավվածություն ունեցավ թե իշխանության ձևավորման, թե ներքիշխանական ընթացիկ գործընթացներում: Եթե անգամ համարենք, որ նա այդ ներգրավվածություն ունեցավ Ռոբերտ Քոչարյանի դրդմամբ, կամ հորդորով, կամ առաջարկով, խնդրանքով, ապա այժմ արդեն անգամ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական շահի բացակայությունն արդեն չի կարող Գագիկ Ծառուկյանի մոտ նվազեցնել կամ չեզոքացնել հետաքրքրությունը առկա քաղաքական գործընթացների հանդեպ, հատկապես նկատի ունենալով, որ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, ինչը Հայաստանում ենթադրում է կամ իշխանությանն անվերապահ կամակատարություն, կամ էլ քաղաքական իշխանության զգալի պաշարի առկայություն: Հակառակ դեպքում սեփականությունը հայտնվում է վտանգի տակ:

Ահա այդ իմաստով Գագիկ Ծառուկյանը հասկանալիորեն մտահոգված է ներկայիս ներքաղաքական գործընթացով, քանի որ եթե Սերժ Սարգսյանի հաջողվի միջնաժամկետ կամ առավել ևս երկարաժամկետ պայմանավորվածության հանգել Հայ ազգային կոնգրեսի հետ, ապա Գագիկ Ծառուկյանը նկատելիորեն կարող է կորցնել կշիռն իշխանական կոնֆիգուրացիայում: Այդ դեպքում նա թերևս կարող է դառնալ այսպես ասած համակարգային փոփոխությունների «զոհ», քանի որ թերևս ամենահարմար թեկնածուն է թե՛ որպես Սերժ Սարգսյանի թիմին անմիջականորեն չպատկանող օլիգարխ, թե՛ որպես հանրային ընկալումներում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված գործիչ, թե՛ նաև որպես հասարակական աջակցության որոշակի պաշարի պոտենցիալ պարունակող միավոր, որը կարող է համապատասխան աշխատանքի դեպքում խառնել Սերժ Սարգսյանի ներքաղաքական սցենարները, թելադրելով որոշակի պայմաններ: Գագիկ Ծառուկյանը թերևս շատ լավ գիտակցում է, որ փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրով սանձելով ԲՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանն իրականում ընդամենը փորձեց ժամանակ շահել, մինչև որ կփորձի հնարավորինս կարգավորել փոխհարաբերությունը Հայ ազգային կոնգրեսի և նաև միջազգային հանրության հետ:

ԲՀԿ առաջնորդը թերևս գիտակցում է նաև, որ Սերժ Սարգսյանը չի կարող այդ հարաբերությունը երկար ժամանակ այսպես ձգել և գալու է ինչ որ առարկայական զիջման ժամանակը, որն էլ հենց կարող է լինել ԲՀԿ-ն: Այնպես որ առաջիկայում Բարգավաճ Հայաստանն, ըստ ամենայնի, կգնա փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրի հերքման ճանապարհով, եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակտո, քանի որ դա է պահանջում Գագիկ Ծառուկյանի քաղաքական շահը: Ընդ որում, ԲՀԿ-ն այդ իրողության առաջ կանգնելու էր այսպես թե այնպես, անկախ Սերժ Սարգսյանի և ընդդիմության միջև սկսած գործընթացից: Այդ գործընթացը պարզապես ԲՀԿ-ի համար մոտեցրել է անկեղծության պահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում