ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Բեն Բերնանկեն 2014թ. սկզբին պաշտոնից հեռանալուց հետո մտադիր է «գրել և քննարկել» տնտեսական հարցեր: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Բերնանկեն իր առաջիկա անձնական ծրագրերի մասին առաջին անգամ խոսել է Վաշինգտոնում՝ Ազգային տնտեսական ակումբի նիստի ժամանակ:
«Նախքան Դաշնային պահուստային հակամարգը ղեկավարելը ես գիտնական է և զբաղվում էի տնտեսական հարցերով: Վերջին տարիներին հիմնական ուշադրությունս եղել է դրանց վրա: Մասնավորապես, դրանք եղել են հարցեր՝ նվիրված տնտեսության մեջ ֆինանսական շուկաներին և ֆինանսական կայունությանը»,- ասել է Բերնանկեն:
Նրա խոսքով՝ այսուհետ ինքը պատրաստվում է գրել և քննարկել այս և այլ թեմաները:
Հիշեցնենք, որ Բերնանեկին այս պաշտոնում փոխարինելու համար ԱՄՆ նախագահն առաջարդել է Ջանեթ Յելենի թեկնածությունը, որը ներկայումս ամերիկյան կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալն է:







































