Կոլումբիայի կաթոլիկ եկեղեցին մի շարք միջոցառումներ է ձեռնարկել մանկապիղծ հոգևորականների դեմ պայքարի նպատակով, հայտնում է ITAR-TASS-ը: Որոշ դեկրետներ ընդունվել էին դեռ այս տարվա հունիսին՝ կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովում:
Կոլումբացի եկեղեցականները մտադիր են հատուկ շեշտել հանցագործությունների արագ բացահայտումն ու մեղավորներին պատժելը:
Հանցանք կատարած հոգևորականները անգամ չեն կարող հուսալ իրավաբանական աջակցություն, մասնավորապես, նրանց կարգելվի օգտվել Վատիկանի հետաքրքրությունները ներկայացնող փաստաբանների ծառայություններից:
Միաժամանակ, սեմինարիաներում խստացվելու են հոգևորականների ընտրության պայմանները:









































