Սարդինիայում ջրհեղեղի ու փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, անօթևան է դարձել մոտ 3 հազար բնակիչ:
Իտալական կզում մի քանի ժամում տեղացել է տեղումների տարեկան նորմայի մոտ կեսը:
Տասնյակ բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության, խաթարվել է տրանսպորտային հաղորդակցությունը: Առավել տուժած շրջաններում հայտարարվել է երկօրյա սուգ: Այնտեղ է մեկնել Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան՝ հայտնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:









































