Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը կշարունակի գլխավորել թիմը մինչև 2016 թվականը: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ֆուտբոլի միության նախագահ Նոել լե Գրեն:
«Ես լիովին վստահում եմ Դիդիեին: Նա կշարունակի գլխավորել թիմը` մինչև «Եվրո-2016»-ը»,- ասել է ֆեդերացիայի նախագահը ազգային թիմի` «Մունդիալ-2014»-ի ուղեգիր նվաճելուց հետո:
Ավելի վաղ Դեշամը հայտնել էր, որ կարող է հեռանալ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, եթե այն ձեռք չբերի Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014 թվականի առաջնությանը մասնակցելու իրավունք:







































