Իսպանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն անչափ դժգոհ էր իր սաների` ՀԱՀ հավաքականի դեմ հանդիպմանը ցուցադրած խաղից:
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները շատ լավ սկսեցին խաղը, բայց պարտություն կրեցին` բաց թողնելով 1 գոլ:
«Մենք լավ սկսեցինք խաղը, բայց արժանացանք պարտության: Մեկնարկային 20-25 րոպեների ընթացքում մեր թիմը վատ չէր խաղում: Մեր գրոհներին պակասում էր ագրեսիվություն:
Իհարկե, լավ է, որ մենք վերահսկում ենք գնդակը, բայց պետք է սուր պահեր ստեղծել հակառակորդի դարպասի մոտ: Ֆուտբոլիստների հետ արդեն քննարկել ենք դա»,- ասել է դել Բոսկեն:









































