Իսրայելի պաշտոնական անձինք հերքում են երկրի մասնակցությունը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյուններին՝ հաղորդում է The Xinhuanet-ը:
«Մեզ մեղադրում են ամեն ինչում, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում: Երբեմն կան բաներ, որոնց համար մենք պատասխանատվություն ենք կրում, քանի որ դրանք վերաբերում են Իսրայելի անվտանգությանը, սակայն Իսրայելի անվտանգությունը չի շահի Բեյրութում արյունահեղությունից»,- հայտարարել է անվտանգության և արտաքին գործերի հարցերով խորհրդարանի նախագահ Ցախի Հանեգբին:
Հիշեցնենք, որ երեկ Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ երկու ուժգին պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 23, վիրավորվել շուրջ 150 մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Քաիդա»-ի հետ կապված «Աբդուլլահ Ազամի ջոկատներ» խմբավորումը:






































