Անվտանգության մասին համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ը Աֆղանստանից ներողություն չի խնդրի ռազմական սխալների համար՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը:
Աֆղանական իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ պայմանավորվել են Վաշինգտոնի հետ ապագա համաձայնագրի վերաբերյալ այն բանից հետո, երբ հավաստիացումներ են ստացել, որ Օբաման ճանաչում է ամերիկացիների սխալները ռազմական գործողությունների ընթացքում: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
«Աֆղանստանի առջև ԱՄՆ-ը ներողություն խնդրելու անհրաժեշտություն չունի, նույնիսկ՝ հակառակը»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է Ռայսը






































