ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նույնիսկ սուրճի, կակաոյի, կաթի, շաքարավազի գնումներն անում է ՀՀ պետական բյուջեի հաշվին:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում, որ ճիշտ է, այդ ամենի վրա ահռելի գումարներ չեն ծախսվում, մի անգամ՝ 40 հազար, մի անգամ՝ 25 հազար, մեկ այլ անգամ 49 հազար դրամ և այսպես շարունակ: Սակայն այն հանգամանքը, որ այս նախարարությունում նույնիսկ նման ծախսերն են հոգում ՀՀ քաղաքացիներիս գրպանից, ցույց է տալիս, որ իշխանություններն ուղղակի ժողովրդի հաշվին են ապրում: Մի փաստ, որը, մեղմ ասած, մտահոգությունների տեղիք է տալիս:
Հոդվաածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:












































