ԱՄՆ-ի և Աֆղանստանի վարչակազմերի ներկայացուցիչները երեքշաբթի օրն ավարտին են հասցրել Աֆղանստանում ամերիկյան զինծառայողների կարգավիճակի և լիազորությունների, ինչպես նաև 2 երկրների համագործակցության մասին համաձայնագրի մշակումը` 2014-ին հիմնական զորամիավորումների դուրս բերումից հետո: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Ինչպես հայտնել է Աֆղանստանի կառավարության անանուն ներկայացուցիչը, նախագահ Բարաք Օբաման համաձայնել է ուղերձ հղել գրել աֆղան ժողովրդին, որտեղ կխոստովանի «Ահաբեկչության դեմ պատերազմ» անունով հայտնի ռազմական գործողություններում թույլ տված սխալները:
Տվյալ ուղերձը կհրապարակվի աֆղան ցեղերի և կլանների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ` համաձայնագրի նախագծի հետ մեկտեղ:











































