«Սեքսը մեծ քաղաքում» հեռուստաշոուի դերասանուհի Սինիտիյա Նիքսոնը մտադիր է իր թեկնածությունը առաջադրել Նյու Յորքի նահանգապետի ընտրություններում:
Սինթիայի ներկայացուցիչ Ռեբեկա Կափելլան NY1 հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է, որ ավելի վաղ քաղաքի շատ բնակիչներ խնդրել էին Նիկսոնին առաջադրել իր թեկնածությունը, որին, կարծես նա համաձայն է: «Եթե այս որոշումը կայացվի, Սինթիան անմիջապես կտեղեկացնի այդ մասին», – ասել է Ռեբեկան:
Նահանգապետի ընտրությունները տեղի կունենան ընթացիկ տարվա նոյեմբերի 6-ին:









































