Սիրիական գրոհայինները փորձել են անօդաչու սարքերի միջոցով գրոհել ռուսական Խմեյմիմ ավիաբազան՝ սիրիական Լաթաքիայի շրջանում։ Այս մասին հաղորդում է Al Masdar պարբերականը։
Ըստ պարբերականի տեղեկատվության՝ հակաօդային պաշտպանության համակարգերը վրան պայթուցիկ սարք ամրացված թռչող սարք են գրավել, նախքան նա կհասներ ավիաբազայի տարածք և կնետեր ռումբը։ Որևէ տեղեկություն, թե որ խմբավորումն է եղել դրա ետևում կանգնած, չկա։







































