Այսօր՝ մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:
«Առաջին լրատվական»-ը հարցում է անցկացրել Արարատի մարզի Սիս համայնքում, որեղ ևս ՏԻՄ ընտրություններ են: Սիսեցիներին մտահոգում է մեկ բան, որ շուտով իրենց համայնքը ևս խոշորացվելու է և իրենք ստիպված հայտնվելու են «ավելորդ քաշքշուկի» մեջ:








































