«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ցուցադրել է նորածին որդու լուսանկարը: Ամուսնու և երեք որդիների հետ լուսանկարը Մեսսիի կինը՝ Անտոնելլա Ռոկուցցոն, հրապարակել է Instagram-ում:

Մեսսին արդեն երկու որդի ուներ՝ Տյագոն և Մաթեոն:

Մեսսին և Ռոկուցցոն ծանոթացել են, երբ հինգ տարեկան են եղել: Հանդիպել սկսել են 2008թ., բայց պաշտոնապես ամուսնացել են 2017թ.:












































