Մոսկվայից Փարիզ թռչող ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռի վրա տհաճ միջադեպ է տեղի ունեցել:
Ավիաընկերության Եվգենի անունով աշխատակիցը որոշել է երիտասարդ զույգին տեղափոխել՝ նստեցնելով միմյանցից հեռու: Զույգի՝ տոմսով նախատեսված տեղերը Եվգենին ցանկացել է իր հայեցողությամբ տնօրինել, մասնավորապես, այնտեղ նստեցնել օդաչուի հարազատներին:
Երբ ուղևորները դեմ են արտահայտվել, ավիաընկերության աշխատակիցը սկանդալ է սարքել՝ սպառնալով երիտասարդներից հանել չվերթից:
Վրդովված ուղևորներն, ամեն դեպքում, Փարիզ են հասել իսկ հետո ավիաընկերության դեմ բողոք ներկայացրել:









































