Սիրիական ընդդիմադիր ուժերի մարտիկները խաղաղ բնակիչների են սպանել քրիստոնյաներով բնակեցված գյուղի վրա հարձակման ժամանակ: Այս մասին հայտնել է Human Rights Watch միջազգային իրվապաշտպան կազմակերպությունը:
Իրավապաշտպանների տվյալներով՝ սպանությունները տեղի են ունեցել Դամասկոսից 100 կմ հյուսիս գտնվող Սադադ բնակավայրում հոկտեմբերի 21-29-ը: Առնվազն մեկ դեպքում բնակիչներին որպես «կենդանի վահան» են օգտագործել՝ նշվում է հայտարարության մեջ:
Բացի դրանից՝ ապստամբները կողոպտել են խաղաղ բնակիչներին, ինչպես նաև երեք քրիստոնեական եկեղեցիներ պղծել:
«Երբ ընդդիմադիր մարտիկները եկել են Սադադ, հայտարարել են, որ վնաս չեն պատճառի խաղաղ բնակիչներին, սակայն հակառակն են արել: Խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների վրա պատահական կամ կանխամտածված հարձակումները չեն կարող արդարացում ունենալ»,- ասել է Human Rights Watch-ի մերձավորարևելյան հարցերով տնօրեն Սառա Լի Ուիթսոնը:
Կազմակերպությունն ընդգծում է, որ ընդդիմադիրները չպետք է գնդակահարեն խաղաղ բնակչներին կամ իրենց մոտ փակի տակ գտնվող որևէ այլ մեկին, ինչպես նաև չպետք է վնաս հասցնեն քաղաքացիական կառույցներին՝ փոխանցում է Interfax-ը:










































