Սկսելու ենք հանրահավաքների շարք, որը բնականաբար ունենալու է խիստ քաղաքական օրակարգ և գնալով ներառական լինել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն Հայաստան պետության» -ակատի անդամ Արմեն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ քաղբանտարկյալների հարցը առաջնային է, Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն:
Հարցին, թե ինչպես անել, որ մարդիկ հրապարակ գան, Սերժ Սարգսյանի վարչապետության հարցը կարո՞ղ է դառնալ առիթ, Հովհաննիսյանը նկատեց․ «Մենք դեմ ենք Հայաստանի թուրքմենիզացմանը: Եթե ՀՀԿ-ն մնալու է իշխանության գլուխ, ապա դա այն նպատակը չէ, որ մարդկանց հանես փողոց: Նպատակը արմատական որոշումներն են: Առաջնայինը ապրիլին սահմանադրական կարգի բռնաբարության կանխումն է»:










































