Պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդը դատի է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա փաստաբաններին՝ 2016 թվականներին կնքված չհրապարակման մասին համաձայնագիրը չեղյալ համարելու նպատակով, այս մասին հաղորդում է The Los Angeles Times:-ը
Հայցի մեջ ասվում է, որ 2006-2007թթ. Քիլֆորդը և Թրամփը մտերմիկ հարաբերություններ են ունեցել: 2016 թվականին Քլիֆորդը և մի քանի այլ կանայք որոշեցին բարձրաձայնել նախագահի թեկնածուի հետ ունեցած ինտիմ հարաբերությունների մասին՝ այն բանից հետո, երբ հրապարակվեց մի տեսնյութ, որում Թրամփը վիրավորական արտահայտություններ էր հնչեցնում կանանց հասցեին:
Թրամփի իրավաբան Մայքլ Քոենը դիմել էր նրան և առաջարկել ստորագրել չհրապարակման մասին համաձայնագիր` լռության համար վճարելով 130,000 դոլար:









































