Հնդկաստանի գերագույն դատարանը երկրում պասիվ էվթանազիան թույլատրելու որոշում է կայացրել: Այժմ, եթե մարդն անբուժելի հիվանդ է և գտնվում է խորը կոմայի մեջ, կարող են նրան կենսապահովման սարքից անջատելու որոշում կայացնել: Այս մասին հայտնում է NDTV-ը:
Ակտիվ էվթանազիան, որի դեպքում հիվանդին ներարկիչի միջոցով թույն են ներարկում, Հնդկաստանում շարունակվում է արգելքի տակ մնալ:








































