Thursday, 25 06 2026
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
08:50
ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը
Լարսը բաց է
08:30
Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնելու՝ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
07:50
Նավթի գները նվազել են – 24/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը

Հայաստանի անվտանգության հավերժական սպառնալիքը

Հայաստանի Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին բարձրացրել է Հայաստանում ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ շնորհելու հարցը` որպես Մաքսային միության ընդհանուր լեզու: Նա ասել է, որ Բելառուսն ու Ղազախստանը ընդունել են դա: Ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու հարց երեկ բարձրացրել է նաև ՌԴ Պետդումայի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի խոսնակ Մատվիենկոն, ասելով, որ պետք է Եվրասիական միությունում ռուսերենն ունենա հատուկ կարգավիճակ:

Այսինքն, այս հանգամանքը արդեն իսկ վկայում է Ռուսաստանի իրական մտադրությունները` ի դեմս նման միությունների: Բանն այն է, որ լեզուն էքսպանսիայի միջոց է` ինչպես զենքը, և միգուցե նաև զենքից շատ ավելի ազդեցիկ ու խորը հետևանքներ ունեցող: Եվ լեզվի կարգավիճակով մտահոգված ռուսները վկայում են, թե իրենց իրականում ինչն է մտահոգում եվրասիական նախագծերում: Այսինքն` սա բացահայտ կայսերապաշտական քաղաքականություն է, որի զոհերի մեջ է հայտնվում նաև Հայաստանը:

Այս ամենից հետո, Հայաստանում մնում է մեկ բան՝ համընդհանուր կերպով ընդվզել այս էքսպանսիոն դրսևորումների դեմ և ցույց տալ ռուսներին, որ Հայաստանը նրանց համար ինչ-որ տարածք չէ, որտեղ կարելի է գալ ու տանտիրություն անել: Հայաստանը նրանց համար գաղութ չէ, այլ պետություն: Եվ ինչքան էլ այդ պետության իշխանությունը յուրացրած մարդիկ պատրաստ են հլու-հնազանդ կատարել Ռուսաստանի ցանկացած քմահաճույք և եթե հարկ լինի նաև խոսել ռուսերեն իրենց ողջ կյանքում, ապա Հայաստանի հասարակությունը բացարձակապես չի պատրաստվում զիջել իր լեզուն, զիջել իր ինքնությունը, զիջել իր պետությունը:

Սա բոլորովին չի նշանակում դեմ լինել ռուսերենին: Բացարձակապես: Ինչպես յուրաքանչյուր օտար լեզու, ռուսերենը ևս շատ կարևոր է գործընկերների հետ շփվելու, հաղորդակցվելու համար, սակայն Հայաստանում հատուկ՝ պետական կարգավիճակ ունի և կարող է ունենալ միմիայն հայերենը, ոչ մի այլ լեզու, ինչպիսի քաղաքական դաշնակիցներ էլ որ ունենա Հայաստանը:

Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունն ու արժանապատվությունը, հայ ժողովրդի մշակութային, մտածողական ինքնությունն ու դեմքը պետք է կերտվեն իր մայրենի լեզվով, և սա անփոխարինելի ու անժխտելի է այնպես, ինչպես անժխտելի են անկախությունն ու ազատությունը: Եվ նման հարց Երևանում բարձրացնելը այսուհետ պետք է դիտվի որպես վիրավորանք մեր ազգային արժանապատվությանը, որպես ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանության դեմ, որպես Հայաստանի անվտանգությանն ուղղված սպառնալիք, որովհետև Հայաստանի անվտանգության թիվ մեկ գրավականը՝ նույնիսկ հաղթական բանակից էլ առաջ, դա լեզուն է՝ հայերեն լեզուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում