Հորդանանը գրավոր ծանուցմամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին տեղեկացրել է իր թեկնածությունը Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի տեղի համար առաջադրելու մասին, որից հրաժարվել է Սաուդյան Արաբիան:
«Ես կարող եմ հաստատել, որ մենք նամակ ենք ստացել Հորդանանից»,- հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, փաստաթղթի տեքստում նշվում է, որ թագավորությունը ցանկանում է ներկայացված լինել ԱԽ-ում 2015-2016թթ. ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան պետությունների խմբից: Բացի այդ, նամակում Հորդանանը ԱԽ մյուս անդամ պետությունների հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում՝ աշխարհում խաղաղություն և անվտանգություն ապահովելու հարցում:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, որը իր պատմության մեջ առաջին անգամ դարձել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, հրաժարվել է ԱԽ-ում իր տեղից «երկակի չափանիշների» քաղաքականության և միջազգային առանցքային խնդիրները լուծելիս ԱԽ-ի անարդյունավետ աշխատանքի պատճառով:








































