ԱՄՆ-ը պատրաստ կլինի իր հրթիռային զինանոցով պատասխանել Պուտինի «միջուկային մարտահրավերին»: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Հաղորդվում է, որ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները լրջորեն անհանգստացրել են Պենտագոնի ղեկավարությանը: Զինվորական մասնագետները և գեներալները որոշել են հիշեցնել, որ Սպիտակ տանը միշտ կա այն նույն «կարմիր կոճակը», և որ ամերիկացի զինվորականները կպատասխանեն ցանկացած սպառնալիքի, որ կարող է լինել երկրի առաջ:

ԱՄՆ զինված ուժերի Ռազմավարական հրամանատարության տնօրեն գեներալ Ջոն Հայթը պնդում է, որ իրենք ռազմավարական առումով կարևոր միջուկային սուզանավեր ունեն, դրանց գտնվելու վայրը հայտնի է քաղաքական և ռազմական անձանց նեղ շրջանակի: Գեներալը հաստատել է այնպիսի զենք կիրառելու հնարավորությունը, որը կարող է Ռուսաստանն ամբողջությամբ ոչնչացնել:
Ավելի վաղ Պուտինը միջուկային զենքի մի շարք նոր տեսակներ է ներկայացրել, որոնք, նրա խոսքով, արդեն պատրաստ են կամ մշակման փուլում են: Նրա խոսքով՝ դրանք կարող են հարված հասցնել մոլորակի գրեթե յուրաքանչյուր կետի, դրանք պաշտպանական համակարգերը չեն կարող որսալ:










































