Հումորիստը Instagram-ի իր էջում քնքուշ շնորհավորանք է հրապարակել երկրպագուների համար:
Վերջիններս հիացմունք են ապրել. շոումենը ցուցադրել է, թե ինչպիսի տեսք է ունեցել մանկության տարիներին՝ հետևյալ շնորհավորական տեքստով.

«Սիրելի կանայք, աղջիկներ, տիկնայք, մայրեր և տատիկներ, մի խոսքով՝ աղջնակներ: Այս գարնանային օրով այնպես եմ ցանկանում ձեր արև ու ջերմություն, ուշադրություն և հոգատարություն պարգևել, ասել տողերի տակ և լռության մեջ թաքնված բոլոր լավ խոսքերը, որոնք չենք կարողանում ասել երկչոտության և կեղծ հպարտության պատճառով: Ես չգիտեմ, թե ուրիշների մոտ ինչպես է, բայց մեզ մոտ դուք անհավանական եք: Գիտեմ՝ ողջ աշխարհը վաղուց սեռերի հավասարության կողմնակիցն է, սակայն, կարծում եմ, մեղք չի լինի կանանց մեզնից՝ տղամարդկանցիցս փոքր ինչ վեր դասել»:

Մեկնաբանություններում երկրպագուները շնորհակալություն են հայտնել Գալկինին ջերմ շնորհավորանքի համար, անգամ անվանել են նրան «բառերի աստված»:







































