Sunday, 21 06 2026
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը

Հետխորհրդային տարածքում պետք է ավելի քիչ աշխարհաքաղաքականություն խաղալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերմանառուսական ֆորումի գիտական տնօրեն, միջազգային փորձագետ Ալեքսանդր Ռաարը:

– Պարոն Ռաար, ինչպես Հայաստանը, այնպես էլ Ուկրաինան ԱլԳ Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ կարծես ետ են կանգնում ԱՀ/ԽՀԱԱԳ նախաստորագրման-ստորագրման արարողությունից: Քանի որ Ուկրաինան համարվում էր ԱլԳ առաջատար և մեծ կարևորություն ունեցող երկիր, Ուկրաինայի վերջնական որոշումը ինչպե՞ս կանդրադառնա ԱլԳ հետագա գործունեության վրա:

– Կարծում եմ, որ Ուկրաինան պատրաստ չէ ԵՄ հետ ստորագրել ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագիրը: Դա մեծ հարված է ԵՄ-ի արևելյան քաղաքականությանը, որովհետև ԵՄ-ն սկսեց համագործակցել վեց գործընկերների հետ, և սկզբունքորեն ինքնին գործընկերությունը համարվում էր ամենակարևոր նոր ռազմավարություններից մեկը ԵՄ-ի արևելյան քաղաքականության մեջ, իսկ այս քաղաքականությունը կարող է հաջողություն ունենալ, եթե վերջիվերջո որոշ գործընկերային համաձայնություններ բացի քննարկվելուց, նաև ստորագրվեն, և ստացվում է, որ ԱլԳ ոչ մի երկիր ունակ չէ կամ չի ցանկանում ստորագրել ԱՀ-ն ԵՄ հետ: Այստեղ ես չեմ բացառում, որ պետք է տեսնել նաև ԵՄ-ի մեղավորությունը, այսինքն՝ ԵՄ-ի ոչ ճիշտ քաղաքականությունը, որը կարծում էր, թե հետսովետական տարածքի երկրները կարող են աշխատել ԵՄ հետ այնպես ինչպես 20 տարի առաջ Կենտրոնական Եվրոպայի երկրների հետ, որոնք ստացել էին Ասոցացված երկրի կարգավիճակ, ապա ավտոմատ կերպով իրականացնելով տնային աշխատանքները` հասել էին ԵՄ: Բայց պարզվում է, որ այստեղ  առանձնահատկություն և մենթալիտետ, խնդիրներ կան, բացարձակ այլ պայմաններ: Ուստի ես կարծում եմ, որ այստեղ ԵՄ-ն շատ լուրջ չէր հաշվարկել իրավիճակը, ինչպես նաև անհրաժեշտ է լուրջ հարց տալ նաև գործընկերների դիրքորոշումների վերաբերյալ: Տպավորություն է ստեղծվում, որ նրանց մոտեցումն այդքան էլ լուրջ չէ: Այստեղ պետք է խոսել այն մասին, որ ԱլԳ-ում կային լուրջ հաշվարկներ: Ներկայումս չեմ կարծում, թե այդ գործընկերությունը կդադարի ինչ-որ կերպ, բայց անհրաժեշտ է այն շտապ վերակենդանացնել, թե չէ կխցանվի փակուղում:

– Ինչպե՞ս պետք է վերակենդանացնել, որպեսզի ինչ-որ կերպ մեղմվի տարածաշրջանում ռուսական ազդեցությունը, մասնավորապես ճնշումները, որոնք, փաստորեն, որոշիչ եղան և՛ Հայաստանի, և՛ Ուկրաինայի դեպքում:

– Ես չեմ կարծում, որ ամեն ինչ այդքան պարզ ու պրիմիտիվ է, ինչպես շատ հաճախ մտածում են ԵՄ-ում, թե ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր: Ես կարծում եմ, որ ԵՄ-ն, որը իր գործընկերության քաղաքականությունն էր մշակում հետսովետական տարածքի երկրների հետ, պետք է ներգրավվեր այդ քաղաքականության մեջ և Ռուսաստանի հանդեպ հատուկ մոտեցում գտներ: Ռուսաստանը, չպետք է մոռանալ, դոմինանտ գործոն է, ամենագլխավոր ժառանգորդն է սովետական իմպերիայի: Ուստի պետք է առանցքային գործընկեր լինի Ռուսաստանը, որին բացառելը, ինչը տեղի ունեցավ գործընկերության քաղաքականությունում, կարծում եմ, որ ԵՄ-ի ռազմավարական սխալն էր: Հենց  սկզբից պետք էր Ռուսաստանի նկատմամբ առանձին քաղաքականություն վարել ԱլԳ ներսում: Պարզապես չպետք է ԱլԳ-ն և որոշ ԱլԳ երկրներ տպավորություն  ստեղծեին, թե ամբողջ խնդիրը աշխարհաքաղաքականության մեջ էր, թե Արևմտյան Եվրոպան պայքարում է նախկին ԽՍՀՄ ստրկացված երկրներն ազատելու համար և ցանկանում է այդ երկրներին ազատագրել ռուսական արջի թաթերից: Այս քաղաքականությունը բերեց տապալման: Թվում էր՝ Ռուսաստանն ունի ուժեղ լծակներ այս երկրների նկատմամբ, իսկ ես կարծում եմ, որ այս երկրներում, որոնք պետք է ստորագրեին ԱՀ/ԽՀԱԱԳ, տպավորություն ստեղծվեց, թե իրենք չցանկացան հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից, այսինքն` ասոցացվել Ռուսաստանի հաշվին: Ի տարբերություն այնպիսի երկրների, ինչպիսին են Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, այս երկրները, այդ թվում` ՀՀ-ն ու Ուկրաինան, Բելառուսը, Ադրբեջանը, նույնիսկ Վրաստանը ունեն էական  հետաքրքրություններ Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ուստի նրանք պարզապես  կանգնել էին լուրջ ընտրության առջև՝ պետք է ընտրեին «կամ-կամ», իսկ այդ երկրների համար այս տարբերակը համարյա անհնար է: Ավելին` ԵՄ-ն իր ֆինանսական ճգնաժամով, Ռուսաստանի հանդեպ առաջացրել էր հրապուրանքներ, բայց սա Ռուսաստանի հաղթանակը չէր: Պետք է մտածել այսուհետ միասնական Եվրոպա ձևավորելու մասին, ավելի քիչ խաղալ աշխարհաքաղաքականություն հետսովետական տարածքում:

– Խոսակցություններ կային  նաև այն մասին, որ ԵՄ-ում տարաձայնություններ կային:

– Ինչ վերաբերում է Ուկրաինային, ԵՄ-ում կային տարաձայնություններ, կային երկրներ, որոնք ցանկանում էին` ինչ էլ, որ լինի,  խաղալ աշխարհաքաղաքական խաղ և քաշել Ուկրաինային ԵՄ՝ այդպիսով մեծ աշխարհաքաղաքական հաղթանակ տոնելով Ռուսաստանի դեմ: Կային այլ երկրներ, որոնք կարծում էին,  որ առաջին հերթին պետք է ոչ թե աշխարհաքաղաքականություն դիտարկել, այլ պետք է ձգտել, որ գործընկերային հարաբերությունները լինեն անկեղծ ու փոխվստահության մթնոլորտում: Ուկրաինան վերջնականապես դեռ չի բարենորոգել իր համակարգը:

– Վիլնյուսից հետո հնարավորություն կլինի՞ վերակենդանացնել ԱլԳ-ն  և ուղղել այն սխալները, որոնք Դուք նշեցիք: Բացառո՞ւմ եք, որ Ուկրաինան կթեքվի Մաքսային միության ուղղությամբ:

– Ես կարծում եմ, որ որևէ  սարսափելի բան չի պատահի, և Ուկրաինան այսուհետ ևս կշարունակի, իսկ Հայաստանի պարագայում ես դժվարանում եմ որևէ բան ասել: Որքան ես հասկանում եմ ՀՀ-ն մտնում է Մաքսային միություն,  դուրս գալ ՄՄ-ից և վերադառնալ ԱլԳ շատ բարդ կլինի, իսկ ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա ես չեմ կարծում, թե Ուկրաինան կմտնի ՄՄ, սոսկ կպայմանավորվի ամենամոտ ստատուսի վերաբերյալ, կստորագրի որոշակի ասոցացում Եվրասիական միության հետ, որը կթեթևացնի իր տնտեսական  խնդիրները: Ուստի կարելի է հույս ունենալ, որ հաջորդ տարի ԱլԳ գագաթնաժողովում անդրադարձ կկատարվի Ուկրաինայի հարցին: Բայց մեծ վտանգ կա, որ ԵՄ-ն երկար սպասել չի ցանկանա, ԵՄ-ում այլ խնդիրներ կառաջանան, և այս հարցը միգուցե հետաձգվի անժամկետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում