«Աշխատանքի պետական տեսչության մի խումբ աշխատակիցներ հայտնվել են լուրջ խնդրի առաջ։ Երեկ «Ժողովուրդ»–ի խմբագրություն ահազանգած աշխատակիցները հայտնել են, որ առողջապահության նախարարությունը տեսչության մոտ 20 աշխատակիցների անհիմն կերպով հեռացրել է աշխատանքից, ավելին, մինչ օրս չի վճարել նրանց աշխատավարձը.
«Իրենց ծանոթ, բարեկամ մարդկանց են ընդունում, անգամ հղի մի կնոջ էլ են հեռացրել աշխատանքից։ Սա վերաբերմունք չէ, ինչո՞ւ չեն վերահսկում, թե ինչ է կատարվում»։
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:










































