Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանն այս տարի կմասնակցի նաև Ստավանգերի խոշոր մրցաշարին:
Բացի հայ գրոսմայստերից հեղինակավոր մրցաշարում հանդես կգան նաև Մագնուս Կարլսենը, Շահրիար Մամեդյարովը , Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Վիշվանաթան Անանդը, Դին Լիժենը եւ Սերգեյ Կարյակինը:
Նորվեգիայում կայանալիք մրցաշարը կսկսվի մայիսի 27-ին և կտևի մինչև հունիսի 8-ը: