Միչիգանից 59-ամյա գործարար Ալան Մարկովիցը, ով Դեթրոյթի սթրիփ-ակումբներից մեկի սեփականատերն է, միջնամատը պարզած բրոնզե հսկայական ձեռք է տեղադրել հարևան տան պատուհանների առջև, որտեղ ապրում է նրա նախկին կինը: Այս մասին Twitter-ում գրել է Մարկովիցի դուստրը:
Detroit Free Press հրատարակչության տվյալներով՝ Ալանը քաղաքում ճանաչված մարդ է: Նրա նկատմամբ մի քանի անգամ մահափորձ են կատարել:
Մարկովիցը ինքնակեսագրական գիրք է գրել, որտեղ պատմել է արկածներով լի իր կյանքի մասին:
Ինչպես գրում են տեղական ԶԼՄ-ները, Մարկովիցի վերջին ամուսնությունը 2 տարի է տևել: Կնոջից բաժանվել է այն բանից հետո, երբ վերջինս դավաճանել է նրան ծանոթներից մեկի հետ: Ինչպես տեղեկացվում է՝ ամուսնալուծությունից հետո կինը տեղափոխվել է այն տղամարդու տուն, ում հետ դավաճանել է ամուսնուն:
«Սա իմ վրեժն է»,- ասել է Մարկովիցը: Լրագրողների հաղորդած տվյալների համաձայն՝ արձանը յոթ հազար դոլար արժե, սակայն նախկին կնոջն ամեն օր ստորացնելուց ստացած զգացողությունն անգին է:







































