Wednesday, 01 07 2026
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար

«Ելք»-ը կասկածի տակ դրեց Հանրաքվեի մասին օրինագծի քվեարկության արդյունքները

Խորհրդարանում Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի նախագծի քվեարկությունից հետո Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը կասկածի տակ դրեց քվեարկության արդյունքները:

Քվեարկությունից հետո, երբ քվեարկվել էին մի շարք այլ նախագծեր ևս, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի նախագծի քվեարկության ընթացքում դահլիճում ներկա չի եղել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը, սակայն նա կողմ է քվեարկել: «Հանրաքվեի մասին օրենքի քվեարկության պարագայում պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել: Վերականգնել է պետք քվեարկության պատկերը կամ ինչ-որ բան է պետք ասել»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ անընդհատ վերադառնում են այս խնդրին և չեն կարողանում լուծումը գտնել: «Սա շատ էական հարց է, և մի մտածեք, որ կարող եք լղոզելով անցկացնել: Մեզ հիմարի տե՞ղ եք դնում, չեմ հասկանում: Ապահովեք ձեր պատգամավորների քանակը, իսկ եթե չեք կարողանում ապահովել, մի քվեարկեք»,- նշեց Միրզոյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդգծեց, որ բոլորին հարգում է և անհնար է, որ որևէ մեկի կարծիքը հաշվի չառնի: «Բազմիցս անդրադարձել ենք այս հարցին: Մենք հիմա ձեր պահանջով ցուցատախտակն ավելի երկար ենք պահում, որպեսզի հայտնի լինի քվեարկողների մոտեցումները: Ձեր պահանջով այս հարցի քվեարկության ժամանակ մենք կրկնեցինք այն պատկերը, որ ունեինք: Դուք այդ պահին շատ ուշադիր նայեցիք, և որևէ արձագանք չեղավ: Նրանից հետո, երբ պատգամավորները դուրս եկան, դուք արձագանքում եք, ինչին ես չեմ կարող անդրադառնալ»,- ընդգծեց ՀՀ ԱԺ նախագահը:

Վարման կարգի վերաբերյալ կրկին ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը. «Ասում ենք, որ մարդը ներկա չի եղել, բայց քվեարկել է: Դե եկեք տեսախցիկներով հանենք, տեսնենք գրանցման ժամանակ ներկա է եղել, թե ոչ»:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց, որ ամեն դեպքում Աշոտ Արսենյանը ներկա է եղել, թե ոչ, օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, քանի որ 63 ձայնն էլ բավարար է: «Այսինքն, որոշումն արդեն ընդունվել է, մնացած հարցերը կարելի է հետո քննարկել»,- ասաց Շարմազանովը:

Հանրաքվեի մասին օրենքի նախագծին առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել 64, դեմ՝ 33 պատգամավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում