Ոչ ալկոհոլային խմիչքների աշխարհի խոշորագույն ընկերությունը՝ Coca-Cola Company-ն, իր 125-ամյա պատմության մեջ առաջին անգամ ալկոհոլային խմիչքի ստեղծման վրա է աշխատում։
Մշակումը ստեղծվել է Ճապոնիայում ալկոհոլի շուկայի աճի նկատմամբ Coca-Cola-ի հետաքրքրվածության ֆոնին։ Ընկերությունը թեթև ալկոհոլի շուկա դուրս կգա տարբեր մրգային համերով՝ չժուհայ կոկտեյներով։

Նման կոկտեյլների թնդությունը միջինում 5%-է կազմում։ Ավանդաբար դրանք պատրաստվում են ճապոնական թունդ սյոտյուից, համային հավելումներից, գազավորումից և շատ ընդունված և սիրված են կանանց կողմից։







































