Հոլանդական PAL-V ընկերությունը Ժնևյան ավտոսրահում ներկայացրել է առաջին թռչող սերիական ավտոմեքենան՝ Liberty-ն:
Սպասվում է, որ մեքենայի առաջին մատակարարումները կսկսվեն հաջորդ տարի։ Նորույթը նախատեսված է 2 ուղևորի և 20 կգ բեռի տեղափոխման համար։

Motor պորտալի փոխանցմամբ՝ PAL-V Liberty-ի հիմքում ընկած են Rotax ավիացիոն 2 շարժիչները: Ցամաքում աշխատանքի դեպքում շարժիչի հզորությունը կազմում է 100 ձիաուժ:











































