Վաղը՝ նոյեմբերի 19-ին՝ ժամը 15:20-ին, Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր, ակտիվիստ Տիգրան Խզմալյանը կկանգնի Վարչական դատարանի առջև։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Տիգրան Խզմալյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հայցով Ոստիկանության Արաբկիրի բաժինը դատարան էր դիմել դեռևս սեպտեմբերի 10-ին:
Նրան մեղադրանք է առաջադրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով, այն է՝ հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում











































