Դոլարի փոխարժեքի տատանումենրը շարունակվում են: Այս շաբաթը դոլարը բացեց թանկացմամբ: Այսօր NASDAQ OMX Armenia բորսայում կայացել է 3 մլն 250 հազար դոլարի առքուվաճառք և արդյունքում միջին փոխարժեքը կազմել է 405 դրամ մեկ դոլարի դիմաց: Սա մեկ դրամով ավելի է նախորդ օրվա միջին փոխարժեքից:
Սրան հակառակ, Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքը նվազել է գրեթե կես դրանով՝ 53 լումայով, դառնալով 404 դրամ 80 լումա: Ըստ Գլխավոր դրամատան թանկացել են և’ եվրոն, և’ ֆունտ ստեռլինգը և ռուբլին: Եվրոյի փոխարժեքն աճել է 2 դրամ 8 լումայով և կազմել 546 դրամ 80 լումա: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 5 լումայով և կազմել 12 դրամ 45 լումա, իսկ բրիտանական ֆունտ ստեռլինգի փոխարժեքն աճել է 1 դրամ 74 լումայով՝ դառնալով 652 դրամ 58 լումա:











































