Centuryon սպորտային ակումբին անդամակցումը, որի մասնաճյուղերը բացվել են Վիետնամում և Չինաստանում, շատ թանկ արժե։ Եվ մարդիկ պարզապես անհավանական գումարներ են պատրաստ վճարել. տարեկան աբոնեմենտն այստեղ արժե 32 հազար դոլար։ Հիմնադիր և գործադիր տնօրեն Ռենդի Դոբսոնի խոսքերով՝ մարզասարքերով սրահները «բացառիկություն և շքեղություն են առաջարկում, ինչն այնքան անհրաժեշտ է ունևոր մարդկանց համար»։ Անպայման արժե նայել նկարները, զգալու ու պատկերացնելու համար այն ամբողջ շքեղությունը, որ այստեղ համադրվում է գործնական սպորտայինի հետ։














































