Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Բողոքի նոր ալիք է հասունացել. ինչ նպատակ է հետապնդում էլեկտրոնային առողջապահական համակարգը

Մարտի 6-ից ՀՀ առողջապահական համակարգը անցում է կատարում էլեկտրոնային առողջապահական համակարգի։ Այսինքն՝ վաղվանից սկսած ՀՀ բոլոր բուժհաստատությունները կանչերի, հիվանդներին սպասարկելուց, բուժելուց պարտադիր պետք է նրանց տվյալները և հիվանդության վերաբերյալ գրանցում իրականացնեն միասնական էլեկտրոնային համակարգում։ Սա, հիշեցնենք, նախատեսված է կառավարության անցած տարվա օգոստոսի 24-ի որոշմամբ։ Այն պետք է ուժի մեջ մտներ դեռևս փետրվարի 26-ին, սակայն հետաձգեց մինչև մարտի 6-ը։ Ըստ նախարարության, համակարգի նպատակն է ապահովել քաղաքացիների՝ բժշկական հաստատություններ այցելությունների գրանցումը, մատուցված բժշկական ծառայությունների, դրանց ֆինանսավորման, դեղերի դուրս գրման, բժշկական գրանցումների, հիվանդության պատմագրերի էլեկտրոնային վարումը:

Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը, մի կողմից, թույլ կտա ավտոմատացնել և դյուրացնել բժշկական հաստատությունների՝ սպասարկող և բժշկական անձնակազմի գործավարությունը, նվազեցնել առկա փաստաթղթաշրջանառությունը և թղթային գրանցումները, բժշկին ապահովել քաղաքացու հիվանդության պատմության առցանց հասանելիությունը, իսկ մյուս կողմից` ՀՀ քաղաքացիներին տրամադրել բժշկական հաստատություններ այցերի առցանց պլանավորումը, ինչպես նաև սեփական հիվանդության պատմության դիտման հնարավորությունը:

Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը, սակայն առաջին իսկ օրվանից, հարուցել է բուժաշխատողների դժգոհությունները։ Երեկվանից արդեն Շիրակի մարզի բոլոր ատամնաբույժները բողոքի ակցիա են իրականացրել Շիրակի մարզպետարանի դիմաց։ Նրանք պահանջում էին, որպեսզի կառավարությունից որևէ պատասխանատու գա և իրենց լսի։ Հակառակ դեպքում իրենք հրաժարվելու են այդ համակարգով աշխատելուց։

«Միակողմանի որոշում է կայացվել, բացարձակ չեն քննվել մեր աշխատանքի նյուանսները։ Ես, օրինակ, զբաղված ստոմատոլոգ եմ, օրական սպասարկում եմ 15-20 հաճախորդի, իսկ այդ օնյալն համակարգը յուրաքանչյուր հաճախորդի գրանցելու համար մոտ 20 րոպե ժամանակ է պահանջում։ Ստացվում է, որ օրվա կեսը ես պետք է գործս թողած, օպերատորություն անեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գյումրեցի ատամնաբույժ Արամայիս Մխիթարյանը։

Նրա խոսքերով՝ Շիրակի մարզի ատամնաբույժներից կեսից ավելին համակարգչից օգտվել չգիտի, իր աշխատասենյակում համակարգիչ չունի, ինտերնետ կապ չունի։ «Իսկ հիմա իրենք դրած ստիպում են, որ հզոր համակարգիչ ունենաս, հզոր ինտերնետ, ամբողջ ժամանակ օնլայն լինես, գրանցումներ անես։ Դա աբսուրդ է։ Այս որոշումը կաթվածահար է անելու մեր աշխատանքը, ուրիշ ոչ մի օգուտ չի տալու»,- հավելեց մեր զրուցակիցը։

Եվ հետո, Արամայիս Մխիթարյանի խոսքերով՝ բոլոր հաճախորդները, հիվանդները չէ, որ ID քարտերը գրպաններում դրած շրջում են, որ բժշկի դիմելուց գրանցում իրականացվի։ (Գրանցումը միասնական համակարգում իրականացվում է ID քարտի միջոցով)։ Բացի այդ, Մխիթարյանի խոսքերով, այստեղ կարող է առաջ գալ անձնական տվյալների գաղտնիության հասանելիության խնդիր։ «Ցանկացած մարդ, որը գրանցված է այս ցանցում, կարող է հանգիս մուտք գործել և տեսնել, թե ես ինչ հաճախորդներ ունեմ, որտեղ են ապրում։ Մենք ինչով ենք վստահ, որ տվյալ օպերատորը, որն իրականացնում է գրանցումը, իմ հաճախորդների ցանկը մեկ ուրիշին չի տրամադրի, ու մյուսները ինձանից հաճախորդ չեն տանի։ Իհարկե ես մարզում կայացած ատամնաբույժ եմ, բայց սկսնակների համար սա լուրջ խնդիր է։ Կոնկրետ Շիրակի մարզի բոլոր ստոմատոլոգները հրաժարվում են պայմանագիր կապել այդ ընկերության հետ»,- ասաց մեր զրուցակիցը։

Ուշագրավ է, որ էլեկտրոնային առողջապահական համակարգի միասնական օպերատորը՝ «Արմեդ» ընկերությունը, բուժհիմնարկներին էլեկտրոնային համակարգին միանալու առաջարկը իրականացնում է շանտաժի միջոցով։ Արամայիս Մխիթարյանն ասաց, որ ինքն այս օրերին ԱՄՆ-ում էր, բայց այդ ընկերությունից զանգահարել են իր ատամնաբուժարան և աշխատակցին տեղեկացրել, որ եթե տնօրենը պայմանագիր չկնքի իր հետ, լիցենզիայից կզրկվի։ «Ու նման կերպով զանգեր են կատարել նաև այլ ստոմատոլոգների։ Մարդ կա, կարող է տեղյակ չլինել, որ իր լիցենզիայի մեջ նման կետ չկա, որ կարող են իր լիցենզիան դադարեցնել այդ համակարգին չմիանալու համար, և վախեցած գնա միանա»,- ասաց Մխիթարյանը։

Նշենք, որ ամեն այցելուի համար բժիշկը օպերատորին պետք է վճարի 30 դրամ։ Եվ կապ չունի՝ հաճախորդին կոնսուլտացիա է արվել, ատամի հեռացում, թե այլ ծառայություն է մատուցվել։

Բժիշկների խոսքերով՝ այս նորամուծությունը՝ էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը բոլորովին այլ նպատակ է հետապնդում՝ հաճախորդներին, հիվանդներին գրանցելու եղանակով պարզել բժիշկների իրական շրջանառությունը և նրանց հարկել արդեն այլ մեխանիզմով։ «Ինձ թվում է՝ համակարգի ներդրումից հետո մի երկու ամիս էլ այսպես կաշխատենք, ու հետո մեր հարկատեսակը կփոխվի և արձանագրայինը կդառնա եկամտահարկ, ու մեզ կհարկեն արդեն եկամտահարկով, որը աբսուրդ է։ Միայն 42 տոկոս աղքատություն ունեցող Շիրակի մարզի մասով, ես կարող եմ ասել, որ սա աբսուրդ է։ Ես 10 հաճախորդից 5-ին անվճար են սպասարկում, մարդը ցավից տառապում է, բայց փող չունի»,- ասաց Մխիթարյանը։

«Առաջին լրատվական»-ը առողջապահության նախարարությունից փորձեց պարզել՝ հնարավոր է հետաձգեն ծրագրի կիրարկումը՝ հաշվի առնելով առկա դժգոհությունը, կապի և համակարգիչների բացակայությունը ՀՀ բոլոր առողջապահական հաստատություններում, առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն ասաց, որ տեղյակ են խնդրից, բայց այս պահին ձեռնպահ են մնում մեկնաբանություններից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում