ԱՄՆ Ֆլորիդա նահանգի սենատն օրենք է ընդունել դպրոցներում անվտանգության մասին: Դրա համաձայն՝ որոշ ուսուցիչների թույլատրվում է զենք կրել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Բացի դրանից՝ նոր սահմանափակումներ են դրվել հրացանների վաճառքի հարցում. այսուհետ այդ տեսակի զենք նահանգի տարածքում օրինականորեն ձեռք բերել կարելի է 21 տարեկանից:










































